
Ինչու՞ է անհրաժեշտ հիվանդանոց տանելու պայուսակն ու հղիության ո՞ր շաբաթականում պետք է սկսել այն հավաքել
Հիշում եմ, որ իմ առաջին հղիության ժամանակ այնքան շատ մեծ էր ցանկությունը ամեն ինչին լավ պատրաստված լինելուն։ Ես անընդհատ գրքեր էի կարդում նորածնային խնամքի, կրծքով կերակրելու և այլ կարևոր թեմաների մասին։ Ես ուզում էի կարդալ ամեն ինչի հրահանգները, մինչև կսկսեի դա օգտագործելը։ Ֆեյսբուքում գրանցվել էի մամաների մի քանի խմբերում ու անընդհատ հարցեր էի տալիս ուրիշ մայրիկներին՝ ինչ խնամքի միջոցներ են օգտագործում, ինչպես պետք է ճիշտ սենյակին ջերմաստիճան ապահովել։ Ես նաև փորձառու մայրիկներին հարցնում էի, թե ինչ է անհրաժեշտ հավաքել հիվանդանոցի իմ պայուսակի մեջ։
Հիմա՝ իմ երկրորդ հղիության վերջին շաբաթականում ուզում եմ Ձեզ հետ կիսվել իմ փորձառությամբ, թե ինչեր են իսկապես անհրաժեշտ ունենալ մեզ հետ մեր պայուսակում հիվանդանոց գնալիս, կա՞ն արդյոք իսկապես պարտադիր իրեր, որ մենք պետք է տանենք մեզ հետ և հղիության ո՞ր շաբաթականում արդեն պետք է պատրաստ ունենանք մեր պայուսակը։ Թույլ տվեք կիսվել ձեզ հետ այս գիտելիքներով։
Ե՞րբ հավաքել հիվանդանոցի պայուսակը
Եթե նույնիսկ ձեր գինեկոլոգը ձեզ ասում է, որ միգուցե դուք շուտ կամ ուշ ծննդաբերեք, իրականությունն այն է, որ դուք երբեք չգիտեք, թե երբ կսկսվի ծննդաբերությունը, եթե իհարկե դուք չունեք հատուկ նշանակված կեսարյան հատման օր։ Վերջին հետազոտութությունները ցույց են տալիս, որ հղի կանայք 80 տոկոս հավանականությամբ ծննդաբերում են ճիշտ ժամանակին։ Սակայն այդ ճիշտ ժամանակինն ամենևին էլ չի նշանակում հստակ օրը։ Այն 37-42 շաբաթականում է։
Երեխաներն անկանխատեսելի են։ Նրանք ծնվում են այն ժամանակ, երբ պատրաստ են ծնվելու։ Բայց եթե դուք էլ ինձ պես սիրում եք ամեն ինչ նախօրոք պատրաստել, առաջարկվում է հավաքել հիվանդանոցի պայուսակը 36-38 շաբաթականների ընթացքում։ Բայց եթե օրինակ դուք գտնվում եք բարձր ռիսկային հղիության գոտում կամ դուք ունենալու եք մեկից ավելի երեխաներ, դուք հավանաբար պետք է ձեր հիվանդանոցի պայուսակը հավաքեք 35 շաբաթականում։
Որոշ մայրիկներ սիրում են կամաց-կամաց հավաքել իրենց հիվանդանոցային պարագաները, երբ մտնում են երրորդ եռամսյակի մեջ, որը 27 շաբաթականն է։ Որոշները սպասում են մինչև իրենց վերնաժամկետից մեկ կամ երկու շաբաթ առաջ, նոր են սկսում դասավորել։ Արեք այնպես, ինչպես դուք հարմար եք գտնում։
Ինչու՞ է Ձեզ անհրաժեշտ հիվանդանոցի պայուսակը
Եկեք անկեղծ լինենք, դուք կգնայի՞ք հանգստանլու՝ առանց նախօրոք ձեր ճամպրուկը հավաքելու։ Նույնը նաև տրամաբանական է այս դեպքում։ Թեև հիվանդանոցը ձեր և ձեր երեխայի համար տրամադրելու է որոշ բաներ, բայց նրանք ամեն ինչ չէ, որ ունեն։
Հիվանդանոցի պայուսակը հավաքելը ոչ միայն երաշխավորում է, որ դուք ձեզ հետ ունենալու եք այն անհրաժեշտ իրերը, որոնք հիվանդանոցը չի տրամադրում ձեզ, ինչպիսիք են օրինակ կրծքով կերակրելու համար նախատեսված կրկծկալը համ քարսիթը, բայց այն նաև ձեզ հետ թույլ է տալիս տնից բերել իրեր, որոնք ձեզ կօգնեն ավելի ինքնավստահ ու հարմարավետ զգալ ծննդաբերության ու հետծննդաբերական շրջանում։
Հիվանդանոցային պայուսակի մեջ դրվող անհրաժեշտ իրերի ցանկը
Եթե սա ձեր առաջին բալիկն է ու դուք նախկինում չեք եղել ծնարանում, ապա դուք հավանաբար չգիտեք, որ հիվանդանոցներից շատերը տրամադրում են տակդիրներ, թաց անձեռոցիկներ, ծածկոցներ՝ ձեր այցելության/մնալու ժամանակ օգտագործելու համար, ինչպես նաև տրամադրում են իրեր ձեր երեխայի առաջին լոգանքի համար։ Նրանք նաև տրամադրում են որոշակի իրեր ձեր անձնական օգտագործման համար։
Ստորև ներկայացնում եմ, թե ինչ է անհրաժեշտ դնել ձեզ համար, երեխայի համար և այն մարդու համար, ով մնալու է ձեր կողքին այդ օրերի ընթացքում։
Մայրիկի հիվանդանոցի պայուսակը
- Անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ, ապահովագրություն, ծննդաբերելու պլան, եթե ունեք
- Իրեր, որոնք կօգնեն Ձեզ, որպեսզի ժամանակն արագ անցնի մինչև ծննդաբերությունը կսկսվի՝ գրքեր, փազլներ, երաժշտություն, խաղեր
- Տաք գուլպաներ/ նասկիներ/հողաթափեր
- Հարմարավետ գիշերազգեստ, թեթև, ձգվող շորեր՝ դուրս գրվելուց հագնելու համար
- Լոգարանի պարագաներ (ատամի մածուկ, խոզանակ, մարմնի գել, դեմքը լվանալու գել, սանր, մազակալ և այլն), շուրթերի բալզամ՝ շուրթերը խոնավ պահելու համար
- Հեռախոս և լիցքավորիչ
- Չփչացող ու թեթև ուտելիքներ (եթե իհարկե ձեր բժիշկը թույլ կտա ձեզ ուտել ընթացքում)
- Կերակրման համար նախատեսված կրծկալ, կերակրման բարձիկներ, կրծքի համար նախատեսված կրեմ, որը կօգնի հանգստացնել կրծքերը, եթե դժվարանաք երեխային կերակրել
- Մեծ չափսի միջադիրներ, սառույցով միջադիրներ՝ այտուցվածությունը հանգստացնելու համար, մեկ անգամյա օգտագործման ներքնազգեստ
- Peri bottle` ծննդաբերությունից հետո լվացումներ անելու համար
Իրեր երեխայի համար
- Զգեստ՝ դուրս գրելուց հագցնելու համար
- Ծածկոց
- Կաթի շիշ և ֆորմուլա, եթե պլանավորում եք կրծքով չկերակրել
- Նորածնի քարսիթ
- Ծծակ
- Փաստաթղթերը պահելու ֆայլ
Իրեր այն անձի համար, ով ձեզ հետ կմնա հիվանդանոցում
- Լոգարանի պարագաներ
- Գիշերազգեստ
- Շորեր՝ հաջորդ օրը փոխելու համար
- Հեռախոս և լիցքավորիչ
- Ջրի շիշ
- Բարձ և ծածկոց

Leave a comment